Այլ

Զենք-զինամթերքի արտադրության ծավալների ընդլայնում են ծրագրում

Զենք-զինամթերքի արտադրության ծավալների ընդլայնում են ծրագրում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տուն է հրավիրել Պենտագոնի ղեկավար կազմին, ինչպես նաեւ՝ ամերիկյան առաջատար ռազմական արդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարներին՝ քննարկելու համար զենք զինամթերքի արտադրման ծավալների ընդլայնումն ու հատկապես հրթիռների արտադրության պրոցեսների արագացումը։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։

Թրամփը մտադիր է հասնել նրան, որ որքան հնարավոր է արագացվեն ռազմական արտադրական ծավալները, որպեսզի ամերիկյան ծախսված սպառազինությունների ու զենք զինամթերքի պաշարները, որքան հնարավոր է արագ վերականգնվեն։ Հանդիպմանը մասնակցելու հրավերները ուղարկվելու են Պաշտպանության փոխնախարար Սթիվեն Ֆայնբերգին, ինչպես նաեւ՝ Lockheed Martin, RTX, Boeing, L3Harris, Northrop Grumman եւ Honeywell Aerospace ընկերությունների ղեկավարներին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image