Հասարակություն

Ֆիզիկայի ուսուցիչ Արամ Ծատուրյանի կալանքի ժամկետը երկարացվել է

Ֆիզիկայի ուսուցիչ Արամ Ծատուրյանի կալանքի ժամկետը երկարացվել է

Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի Ֆիզիկայի ուսուցիչ Արամ Ծատուրյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է։  Այս մասին «Հրապարակ»-ին ասաց նրա պաշտպան Գեորգի Մելիքյանը՝ չնշելով երկարացման հիմքերը։

Մեր տեղեկություններով՝ Ֆիզիկայի ուսուցչի դեմ ցուցմունք է տվել դպրոցի ծնողներից մեկը, խոսքը մեկ երեխայի նկատմամբ ենթադրաբար անառակաբարո գործողություններ կատարելու մասին է։
Պաշտպանը հրաժարվեց տեղեկությունների վերաբերյալ որեւէ մեկնաբանություն տալ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին ԱԱԾ աշխատակիցները ներխուժել էին Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց ու հենց ֆիզիկայի դասին գետնին տապալել ուսուցչին ու ձերբակալել, որին մեղսագրվում է անչափահաս աշակերտի նկատմամբ անառակաբարո գործողություններ թույլ տալը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image