Հասարակություն

Պետք է այսօրվանից մտածել՝ ինչպես ապրել պատերազմից հետո 

Պետք է այսօրվանից մտածել՝ ինչպես ապրել պատերազմից հետո 

Դոնեցկի հանրապետությունում Ռոսգվարդիայի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Խոդակովսկին հայտարարել է, որ արդեն այսօրվանից հարկ է մտածել, թե ինչպես պետք է ապրեն պատերազմից հետո։ «Պատերազմը կյանքի մի փուլ է միայն, որին կհաջորդի արդեն խաղաղության փուլը։ Սակայն, եթե պատերազմական փուլը շատ դեպքերում հստակ է եւ որոշակի, ապա խաղաղության փուլը կարող է եւ մշուշապատ լինել՝ անելիքների, ապրելաձեւի առումով։

Պատերազմը մշակում է նոր մտածողություն, նոր սպասումներ, հասարակության ներսում նոր հարաբերություններ։ Մտածել, որ պատերազմից հետո ամեն բան կլինի առաջվա նման՝ միամտություն է»,- գրել է Խոդակովկսին, հավելելով, որ երբ պատերազմն ավարտվի, նախ բոլորը թեթեւացած խորը շունչ կքաշեն, հետո արդեն կսկսեն ամփոփել կատարվածը։ Ընդ որում, դա կլինի բառացիորեն յուրաքանչյուր բնակարանի խոհանոցում եւ յուրաքանչյուր մարդկային գլուխ, որն ի վիճակի է փոքրիշատե քննադատական կերպով մտածել եւ ձեռնամուխ կլինի պատերազմի արդյունքների ամփոփմանն իր համար։

«Զոհվածների գերեզմանների վրա բացի խաչից, նաեւ պետական դրոշ դնելու սովորություն ունենք։ Արդեն բավականին շատ դրոշներ են դրվել եւ հիմա արդեն ժամանակն է, որ մտածենք վաղվա մասին, թե որ ճանապարհով է գնալու մեր երկիրը վաղը՝ պատերազմից հետո»,- ասել է Խոդակովկսին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image