Այս պահին խոսք չկա Ադրբեջանի՝ որպես Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության կարգավորման բանակցությունների հարթակ օգտագործելու մասին։
Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այս պահին դա չի քննարկվում», - ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը Կիևի կողմից Ադրբեջանը որպես բանակցությունների հարթակ օգտագործելու պատրաստակամության մասին։
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Ադրբեջան կատարած այցի ժամանակ Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի հետ բանակցությունների հաջորդ փուլն Ադրբեջանում անցկացնելու իր պատրաստակամության մասին։