Հասարակություն

Եթե կան հարցեր, որոնց շուրջ կարող են ունենալ նեյտրալ դիրքորոշում , Արցախի հարցով չեն կարող․ Նինա Կարապետյանց

Եթե կան հարցեր, որոնց շուրջ կարող են ունենալ նեյտրալ դիրքորոշում , Արցախի հարցով չեն կարող․ Նինա Կարապետյանց

Այսօր ՄԱԿ-ի գրասենյակի առջև տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ իրավապաշտպան Նինա Կարապետյանցը անդրադարձավ ՀՀ իշխանությունների անտարբեր վերաբերմունքին Արցախի մասով․

«Հայաստանի իշխանությունների գործողությունների մասին որևէ մեկը, կարծում եմ, տեղեկություն չունի, մենք միֆական ինչ-որ վիճակում ենք։ Գոնե Արցախի մասով որևէ հայտարարություն պիտի հնչեին, եթե կան հարցեր, որոնց շուրջ կարող են ունենալ նեյտրալ դիրքորոշում կամ նպատակահարմար գտնվի՝ լռել, Արցախի հարցով չի կարելի լռել, չի կարող նորմալ համարվել, երբ 2 շաբաթից ավել  հայ բնակչությունը 21-րդ դարում ձմեռվա կեսին չունի գազ, չունի տաքանալու հնարավորություն, էս որտեղ ենք մենք ապրում, և շարունակել հաշտ ու համերաշխ բանակցելու միջոցով ինչ որ հարցեր լուծել, ինչի՞ շուրջ եք բանակցում, երբ որ այս պահի դրությամբ բառացիորեն ցեղասպանական գործողություններ են տեղի ունենում Ադրբեջանի կողմից, էդ ինչի՞ շուրջ եք բանակցում, հետագա «ապագա կա»-ի՞ մասին, էդ որ «ապագա կան» է, եթե էսօր ներկա չկա Արցախում»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image