Իսպանիայի Գրանադա քաղաքում այս պահին հայերը բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք տարբեր պաստառներ են պարզել՝ ընդդեմ Ադրբեջանի վարած քաղաքականության։
Հիշեցնենք, որ այսօր Գրանադայում տեղի կունենա Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողով։ Գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Գրանադա է մեկնել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չեղարկել է նախապես պլանավորած այցը։
Մանրամասն՝ տեսանյութում



