Այլ

Մեր վիճակն ավելի ծանր է, քան Թումանյանի կկվի վիճակը․․․

Մեր վիճակն ավելի ծանր է, քան Թումանյանի կկվի վիճակը․․․

Ազգովի հայտնվել ենք  մայր կկվի դերում։ Ձագերը տարել, լափել են ու ողջ օրը վայ-վա՜յ, վույ-վո՜ւյ ենք անում թե ինչ համար տուն շինեցինք, բուն դրեցինք, ձագ հանեցինք։ Մեր վիճակն ավելի ծանր է, քան Թումանյանի կկվի վիճակը, որովհետև այնտեղ կկվին մի աղվես էր վախեցնում ու ձագերը տանում, իսկ մենք շրջապատված ենք աղվեսների ճահուկով (խումբ) ։ Թումանյանի կկվին մի աղվես էր վախեցնում՝ կացինս հըրեն սըրած, գընամ բերեմ, ծառը կըտրեմ», մեզ աղվեսների մի ողջ ճահուկ է ահաբեկում, անգամ մեզ պահապան նշանակված աղվեսն է  պատերազմով ահաբեկում, շանտաժ անում ՝ «Գյուղերը չտաք, պատերազմ է լինելու»։

Եթե Թումանյանի կկվի լացը ագռավը լսում է ու ասում ՝ «Վո՜ւյ իմ աչքին, անխելք Կըկու, ինչպես իզուր խաբվել ես դու սուտ խոսքերից չար Աղվեսի»,  մեր ագռավները՝ միջազգային կառույցները,  մեր լացը բանի տեղ էլ չեն դնում, թույլ են տալիս, որ պահապան աղվեսը ներսում իր սև գործն անի։

Արցախը հանձնելուց, հայաթափելուց, Հայաստանը մաս- մաս անելուց հետո տեսեք, թե ինչ է ասում ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը․ «Գործարքը հնարավոր է, բայց դա երկու կողմերից կպահանջի որոշ բարդ ընտրություններ և ծանր փոխզիջումներ կատարել»: Ամերիկական Միլլերին ուզում եմ հարցնել՝ երկու կողմը ո՞րն է։ Այդտեղ մի կողմ ենք տեսնում՝ ադրբեջանական։ Հայկական կողմը ո՞րն է։ Եթե հայկական կողմ էլ կա, եթե իրական բանակցություն կա, ցույց տվեք մի բան, որ փոխզիջվել է Ադրբեջանի կողմից։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image