«Բրենթ» տեսակի նավթն առաջին անգամ անցել է 70 դոլարի սահմանը Սաուդյան Արաբիայի օբյեկտների վրա հարձակումից հետո, երբ համաճարակը սկսել էր։
Գրել է միջազգային «ՌՈՅԹԵՐՍ» տեղեկատվական գործակալությունը։
«Բրենթի» տեսակի չմշակված նավթի մայիս ամսվա ֆյուչըրսները Ասիայի վաղ առևտրում հասել են բարելի դիմաց 71,38 դոլարի, որը ամենաբարձր ցուցանիշն է 2020 թվականի հունվարի 8-ից ի վեր, ու մեկ բարելի դիմաց հասել էր 70,56 դոլարի, ինչը 1,20 դոլարով կամ 1.7%-ով ավելի է հայկական ժամանակով մինչև 11։30-ը: ԱՄՆ-ի Վեսթ Տեքսաս Ինթերմեդիեյթ (West Texas Intermediate / WTI) նավթի գինն ապրիլ ամսվա համար աճել է 1,08 դոլարով կամ 1.6% -ով և կազմել 67.17 դոլար: WTI-ի առաջին ամսվա գինը մեկ բարելի դիմաց ավելի վաղ շոշափել էր 67,98 դոլարը՝ ամենաբարձրը 2018 թվականի հոկտեմբերից ի վեր:
Ասիական բաժնետոմսերը նույնպես աճել են այն բանից հետո, երբ ԱՄՆ Սենատը հաստատեց 1,9 տրիլիոն դոլարի խթանման օրենքը, միևնույն ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դրական տնտեսական տվյալները լավ նախանշում են համաշխարհային տնտեսական վերածնունդը:
Եմենի Հանրապետության Հութիական ուժերը կիրակի օրն անօդաչու թռչող սարքերով ու հրթիռներով կրակել են Սաուդյան Արաբիայի նավթարդյունաբերության կենտրոնի վրա, ներառյալ՝ Ռաս Թանուրա քաղաքի նավթի արտահանման համար կենսական նշանակություն ունեցող «Սաուդյան Արամկո» նավթային ընկերության օբյեկտը, ինչը Ռիադը անվանում է համաշխարհային էներգետիկ անվտանգության վրա ձախողված հարձակում: «Մոտ ապագայում շուկայում մենք կարող էինք հետագա անկումներ տեսնել, մասնավորապես այն պատճառով, որ շուկան այժմ գնի որոշակի ռիսկի պրեմիումի գնահատման կարիք ունի, քանի որ այդ հարձակումները հաճախակի աճեն», - ասել են «Նիդեռլանդական միջազգային խումբ» (ING) ֆինանսական ընկերության վերլուծաբաններն իրենց զեկույցում՝ նշելով, որ սա այս ամսվա երկրորդ հարձակումն էր մարտի 4-ին ՍԱ Ջիդդա քաղաքում տեղի ունեցած միջադեպից հետո։
2021 թվականի առաջին երկու ամիսներին Չինաստանի հում նավթի բեռնափոխադրումներն աճել են 4,1%-ով այն բանից հետո, երբ աշխարհի խոշոր ներմուծողն ընդլայնել է իր վերամշակման հզորությունն ու դրա վառելիքի պահանջարկի շարունակական աճը: