Hraparak.am-ը երեք օր առաջ քաղբանտարկյալ Նարեկ Մանթաշյանի փաստաբանից տեղեկացել էր, որ վերջինիս ՔԿՀ-ից շատ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։
«Առողջականը շարունակում է շատ բարդ մնալ։ Դուրս է գրվել 27,9 շաքարային դիաբետիկ մինիմալ ցուցանիշով, ընդ որում նշանակված դեղերը քրեակատարողական հիմնարկը չունի։ Այն, ինչը որ պետք է բուժման և ընթացիկ վիճակը վերահսկելու համար, չկա։ Եվ այդ դեղերը չունենալու և չստանալու հետևանքով արդեն ախտահարվել են երիկամները, ենթաստամոքսային գեղձը, լյարդը։ Այդ հանգամանքով պայմանավորված, մենք, խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու միջնորդություն էինք ներկայացրել, ինչն այսօր մերժվեց դատարանի կողմից»,- այս մասին Hraparak.am-ին ասաց Նարեկ Մանթաշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Հիշեցնենք, որ Մանթաշյանին մեղադրանք էր առաջադրվել նախորդ տարվա նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Կառավարության շենքում առանձնապես խոշոր չափերի կողոպուտի հատկանիշներով։ Իսկ դեկտեմբերի 15-ին վերջինս կալանավորվել էր։