Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին նախագահ, Հանրապետական Դոնալդ Թրամփը մոտ ժամանակներս կվերադառնա սոցիալական ցանց՝ իր սեփական ծառայությամբ։
Հունվարի 6-ին Կապիտոլիումի զանգվածային անկարգություններից հետո Թրամփի հաշիվն արգելափակվեց Twitter-ում:
«Կարծում եմ, որ մենք կտեսնենք, թե ինչպես է նախագահ Թրամփը վերադառնում սոցիալական ցանց, հավանաբար մոտակա երկու-երեք ամսվա ընթացքում՝ իր սեփական հարթակով», - կիրակի օրը «Ֆոքս Նյուզ» հեռուստաընկերության «Մեդիա Բազզ» հաղորդմանը հայտնել է Թրամփի ավագ խորհրդական Ջեյսոն Միլլերը: «Եվ սա մի բան է, որը, կարծում եմ, կլինի ամենաթեժ տոմսը սոցիալական ցանցում։ Այն պատրաստվում է ամբողջովին վերասահմանել խաղը։ Եվ բոլորը պատրաստվում են սպասել ու նայել, թե ինչ է ճշգրտորեն նախագահ Թրամփն անում»:
Միլլերն ասել է, որ այս պահին ինքը չի կարող մանրամասների տեսանկյունից շատ ավելին կիսվել, բայց բացահայտել է, որ Թրամփը «բարձրակարգ հանդիպումներ» է ունեցել Մար-ա-Լագոյում տարբեր թիմերի հետ այդ նախաձեռնության թեմայով, և որ «բազմաթիվ ընկերություններ» ընդառաջ են գնացել Թրամփին:
«Այս նոր պլատֆորմը մեծ է լինելու», - ընդգծել է Միլլերը՝ կանխատեսելով, որ ԱՄՆ նախկին նախագահը «տասնյակ միլիոնավոր մարդկանց» ներգրավի: