Սյունիքում մեկնարկած բողոքի ակցիան շարունակվում է, սյունեցիները Կապանի օդանավակայանի հարակից ճանապարհը շարունակում են փակ պահել, փակած ճանապարհով անցնել ակցիայի մասնակիցները թույլատրում են միայն ՊՆ համարանիշով ավտոմեքենաներին, շտապօգնության մեքենաներին։
Ոստիկանները շարունակում են բանակցել ճանապարհը բացելու հարցով, սակայն սյունեցիները պնդում են՝ հետ քայլ չեն անելու մինչև ՊՆ ներկայացուցիչների կողմից իրենց հստակ պատասխաններ չտրվեն։
«Սա, կրկնում եմ նորից, քաղաքական ակցիա չէ, մեզ միայն այն մարդն է պետք, ով իրոք կարող է այս հարցը լուծել, չենք բացելու ճանապարհը, սա ևս հստակ է»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Ի դեպ, հենց ակցիա իրականացնելու պահին, կրակոցի ձայներ լսվեցին, սյունեցիները խառնվեցին իրար, դեռևս պարզ չէ՝ դրանք ինչ կրակոցներ էին։