Մշակույթ

Ով է փոխարինելու Տիգրան Հեքեքյանին՝ տնօրենի պաշտոնում

Ով է փոխարինելու Տիգրան Հեքեքյանին՝ տնօրենի պաշտոնում

Երեւանի քաղաքապետի օգոստոսի 14-ի որոշմամբ՝ Երեւանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանն ազատվել է պաշտոնից։ Աշխատանքից ազատման հիմք է ընդունվել հենց Տ. Հեքեքյանի դիմումը:

Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվեցինք, թե ո՞վ է փոխարինելու Տ. Հեքեքյանին դպրոցի տնօրենի պաշտոնում, ինչին ի պատասխան մեզ փոխանցեցին, որ օգոստոսի 15-ին դպրոցի տնօրենի ԺՊ է նշանակվել Գարիկ Նազարյանը մինչեւ նոր սահմանված կարգով տնօրենի թափուր հաստիքի համար մրցույթ հայտարարվի:

Ի դեպ, Գարիկ Նազարյանը քաղաքապետարանի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետի տեղակալն էր, ով ազատվել է այդ պաշտոնից եւ քաղաքապետի որոշմամբ նշանակվել Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրենի ԺՊ-ի պաշտոնում:

Լրահոս

Ամենաընթերցված

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Ուժերի հետաքրքիր հարաբերակցություն է հաստատվել Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Կողմերը, կար...

×
Gallery Image