Այլ

Հուսով ենք՝ Սիրիայի նախագահը հայի էլ կընտրի. Սիրիայի խորհրդարանի նախկին հայ պատգամավոր

Հուսով ենք՝ Սիրիայի նախագահը հայի էլ կընտրի. Սիրիայի խորհրդարանի նախկին հայ պատգամավոր

«Հրապարակ»-ի զրուցակիցը Սիրիայի խորհրդարանի նախկին պատգամավոր (2020-2022 թթ.) Լյուսի Իսկենյանն է:

- Հոկտեմբերի 5-ին Սիրիայում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Նախ, դրանք առաջինն են 2024-ին Ասադին տապալելուց հետո, ընտրություներում չեն կարող առաջադրվել կամ քվեարկել նախկին կառավարության կողմնակիցները, իսկ բուն քվեարկությունը լինելու է անուղղակի՝ ընտրական կոլեգիաների միջոցով: Սա մտահոգիչ չէ՞:

- Անկեղծ ասած, սա նոր ձև է և այս պայմաններում այն, թերևս, ավելի նախընտրելի է նոր իշխանությունների համար: Իսկ հասարակ ժողովուրդն, այդ թվում՝ հայ համայնքն առավելապես ապահով, անվտանգ և խաղաղ կյանքով ապրելու մտահոգության մեջ է և չի մտածում ընտրությունների նոր կարգի մասին: Այո, կան խմբեր, որոնք ընտրելու են խորհրդարանի անդամներին, իսկ պառլամենտի 1/3-րդը կընտրի հանրապետության նախագահը: Սիրիայի հայ համայնքն ակնկալում է, որ նախագահի կողմից ընտրված 1/3-րդի մեջ հայ կլինի:

- Չնայած նոր իշխանությունները պնդում են, որ կոլեգիաները ձևավորելիս՝ հաշվի է առնվել հասարակության բազմազանությունը, հայ թեկնածուներ այս անգամ, կարծեք, չկան...

- Հալեպից հայ թեկնածու չկա: Իսկ ինչ վերաբերում է Դամասկոսին, ապա այնտեղ մեկ հայ թեկնածու կա՝ Սարգիս Պուրունսուզյանը:

- Կարո՞ղ ենք համարել, որ նոր կառավարիչներն Ասադի կողմնակիցներ ասելով և նրանցից «վրեժ» լուծելով՝ նկատի են առնում նաև սիրիահայ համայնքի գործիչներին: Հիշենք այդ շրջանում Երևանի և Դամասկոսի բարեկամական հարաբերությունները: 2020-ին էլ, օրինակ, Սիրիայի խորհրդարանում երեք հայ պատգամավոր կար, այդ թվում՝ Դուք: 2024-ին էլ միակ պատգամավորը Մարիա Գաբիրելյանն էր: 

- Չեմ կարծում, որ այդպես է: Ճիշտ է՝ ակնարկում են Ասադի ռեժիմի կողքին կանգնածներին, բայց, կարծում եմ, փորձում են քրիստոնյաներին և հայերին ներգրավվել քաղաքական կյանքի մեջ: Ընդհանրապես հայերը ոչ թե Ասադի կամ որևէ մեկի, որևէ ուժի կողքին են, այլ՝ Սիրիայի: Մեզ՝ հայերիս համար կարևորն անվտանգ ու խաղաղ կյանքով ապրելն է: 

Ըստ իս՝ նոր իշխանությունները չեն փորձում հեռացնել հայերին, բայց այն, որ երեք պատգամավոր կարող էր լինել Սիրիայի նոր խորհրդարանում, այս իրողության պայմաններում, կարծում եմ՝ անհնար էր: Ամեն դեպքում գոնե մեկ հայ պատգամավոր պետք է լինի:

- Հայաստանում, օրինակ, կարծում են, որ այս ամենը Թուրքիայի թելադրանքով է՝ հաշվի առնելով այդ երկրի ազդեցության գործոնը, Էրդողանի վերջին հայտարարությունները, նոր կառավարիչների՝ Անկարայի հետ ունեցած սերտ կապերը:

- Այս ընտրությունները ներքին հարցեր են, որոնք Սիրիայի իշխանությունների որոշման տիրույթում են: Չեմ կարծում, որ Թուրքիան այս առումով կարող է որևէ ազդեցություն ունենալ կամ ուղղորդել: Այո, միջազգային հարցերում, հարթակներում սերտորեն գործակցում են Անկարայի հետ, բայց ներքին հարցերում Սիրիայի նոր կառավարիչներն իրենց անձնական դիրքորոշումն ու որոշումներն ունեն:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image