Մաշտոցի պողոտան բազմամարդ է, մարդկանց տրամադրությունները՝ բարձր ու սպասումներով լի։ Այս պահին հրապարակ են գալիս և հանրահավաքին միանում Իջևանից, Ապարանից, Սարդարապատից ։Սայաթ-Նովա փողոցից էլ երթին կմիանան Տիգրանաշենից ժամանած մարդիկ։
Նշենք, որ 16:00-ին կայանալիք մեծ հանրահավաքին են միանալու «Դիմադրություն» շարժումը, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն իր համակիրներով, 5165 շարժման անդամներն են ու «Ազատագրում» շարժման անդամները եւ այլ ուժեր: