Քաղաքականություն

Դպրոցները կփակվեն  ԱԺ  ընտրություններից հետո

Դպրոցները կփակվեն  ԱԺ  ընտրություններից հետո

2025թ․ դեկտեմբերի 24-ին Տավուշի մարզպետ, Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա ամուսնության քավոր Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել․ «2026 թվականին Հայաստանում փակվելիք 230 հանրակրթական դպրոցներից քանի՞սն է Տավուշի մարզում, ո՞ր դպրոցներն են դրանք, ինչպե՞ս է լուծվելու այդ դպրոցների աշակերտների` այլ բնակավայրերի դպրոցներ ամենօրյա տեղափոխության հարցը»։ 

Մարզպետարանի աշխատակազմից պատասխանել են․ «Դպրոցների փակվելու վերաբերյալ որոշում առկա չէ»: Իհարկե, ուսումնական տարվա  կեսին ինչո՞ւ պետք է դպրոցների փակման որոշումն առկա լիներ: Սակայն Տավուշի մարզպետը չի  հերքել, որ դպրոցներ են փակվելու: Մանավանդ հերքել հնարավոր էլ չէ` կառավարության այդ որոշման մասին բազմիցս գրվել է: Հավանաբար, այդ դպրոցները կփակվեն ուսումնական տարվա ավարտից` հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններից հետո: Ընտրություններից առաջ  հանրակրթական դպրոցներ փակելը կարող էր ՔՊ կուսակցությանը զրկել փակվող   դպրոցների աշակերտների ծնողների և ուսուցիչների քվեներից:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image