Հասարակություն

Գյումրիի քաղաքապետն առնվազն պետք է ինքնասպանության հակված լիներ էս փուլում կաշառք վերցնելու համար

Գյումրիի քաղաքապետն առնվազն պետք է ինքնասպանության հակված լիներ էս փուլում կաշառք վերցնելու համար

Շատ բարդ է անմեղսունակության գագաթնակետին հասածներին լիկբեզ անելը, բայց ես՝ որպես անհուսալի ռոմանտիկ էլի պետք է փորձեմ․․․

Ուրեմն տարրական տրամաբանությունն ու իրավական գիտելիքներն ասում են, որ քանի դեռ չկա դատավճիռ չի կարելի մարդուն հանցագործ անվանել, մանավանդ՝ քննչական գործողություն-շոուն ձեռնարկելու առաջին իսկ օրը․․․եւ դա ոչ միայն հավատալ-չհավատալու, այլ տարրական կրթվածության դրսեւորում է...սա հատուկ՝ Կարապետ Ռուբինյանի որդու եւ իրեն իրավապաշտպան համարող Դանիել Իոաննիսյանի համար։

Երկրորդ․ եթե անձը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, այն պետք է ստուգվի, քննվի։ Մեծ թվով գործերով այդ քննությունն ամիսներ է տեւում: Այլ ոչ թե հաղորդում տալուց մինչեւ վերդիկտը կնքելը րոպեներ, ժամեր անցնեն․․․

Երրորդ, եղել է հաղորդում անձի կողմից՝ Վարդան Ղուկասյանի եւ քաղաքի ճարտարապետի կողմից կաշառք վերցնելու մասին։ Առաջներում ես հիշում եմ՝ կաշառքի գործերը դատական հեռանկար ունենում էին միայն այն դեպքերը, երբ կաշառք տվողը նախապես դիմում էր իրավապահներին, փողերը հատուկ նյութով մշակում էին, տալիս էին ձեռը, ասում էին՝ տար տուր կաշառք պահանջողին, սա վերցնում էր, ձեռքերի վրա մնում էր այդ կարմիր ներկը, անմիջապես ներս էին մտնում օպերատիվ աշխատողները եւ տեղում բռնում․․․էս կարգը նիկոլական իրավապահները ոչնչացրել են, բավարարվում են կասկածելի մարդկանց ցուցմունքներով․․․

Բայց ենթադրենք՝ հաղորդում տվող անձը բարեխիղճ քաղաքացի է եւ ագահ քաղաքապետն ու սրիկա ճարտարապետը ստիպել են 4 միլիոն դրամ կաշառք տալ՝ իր ապօրինի շինության դիմաց եւ այս գործի հարուցումն օրինական է, այ իմ քրեական իրավունքի գուրուներ, ի՞նչն է խանգարում, որ հանգիստ գործը քննեք, մարդկանց կանչեք Հակակոռուպցիոն կոմիտե, հարցաքննեք, առերեսումներ անեք, փորձեք գոնե մինիմալ հիմնավորել մեղադրանքը․․․կանչել եք Վարդանիկին՝ չի՞ եկել, որ սենց ոհմակով գրոհել եք քաղաքապետարանի վրա, փորձել է երկրից փախչե՞լ՝ 4 միլիոն դրամ «ահռելի» գումարը յուրացնելուց հետո, օդանավակայանում «փռել եք գետնին», որ չփախչի...թե՞ 4-ական միլիոնները ձեռքին այլ կաշառատուներ էին հերթ կանգնել նրա կաբինետի առաջ` կանխել եք նոր հանցագործության կատարումը...
Քանի որ ձեր թիմի դեգեներատները օրը մի քանի անգամ գրում էին` «քիչ մնաց, Վարդանիկ... դիմացեք գյումրեցիներ», եւ ինքը` Ղուկասյանը անգամ սցենարն էր նկարագրել` իրեն տանելու, Գյումրիի քաղաքապետն առնվազն պետք է ինքնասպանության հակված լիներ էս փուլում կաշառք վերցնելու համար...

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image