Միջազգային

Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը․ Զելենսկի

Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գիտակցել է՝ Ռուսաստանը շահագրգռված չէ պատերազմի ավարտով, մինչդեռ Ուկրաինան ձգտում է խաղաղության։

Նրա խոսքով՝ այդ ընկալումը ձևավորվել է երկու երկրների ղեկավարների միջև վերջին շփումներից հետո․ գրում է pravda.com.ua-ն։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը շահագրգռված չէ պատերազմը դադարեցնելու հարցում, իսկ Ուկրաինան ցանկանում է հնարավորինս արագ հասնել արդար և կայուն խաղաղության։ «Նախագահ Թրամփը հասկանում է, որ Ուկրաինան խաղաղություն է ցանկանում։ Նա նաև հասկանում է, որ Ռուսաստանը հետաքրքրված չէ պատերազմն ավարտելով»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ իր և Թրամփի միջև փոխըմբռնումը զգալիորեն խորացել է վերջին ամիսներին, մասնավորապես՝ Վատիկանում տեղի ունեցած հանդիպումից հետո։ Զելենսկին նաև ընդգծել է, որ Կիևը շարունակում է աշխատել Միացյալ Նահանգների հետ՝ Ռուսաստանին պատերազմի դադարեցման ուղղությամբ ավելի մեծ ճնշման ենթարկելու նպատակով։

Լրահոս

Ամենաընթերցված

Պատժում են բոլորին

Պատժում են բոլորին

Խորհրդարանում իր աշխատանքին երեկ հրաժեշտ տվեց Ալեն Սիմոնյանի կադրերից հերթականը՝ ԱԺ նախագահի խոսնակ...

×
Gallery Image