Մեծ Բրիտանիայում Պետական հսկողական ծառայության հրապարակած տեղեկությունների համաձայն, արքայական ընտանիքին պատկանող արքայադուստրեր Բեաթրիսն ու Եվգենիան չեն վճարում իրենց բնակարանների վարձակալության համար, չնայած նրան, որ պաշտոնապես համարվում են գործազուրկ, այսինքն՝ միապետական ընտանիքին հատուկ ֆունկցիաներ չեն կատարում։
Համաձայն Metro պարբերականի, նրանց փոխարեն վճարում է Չարլզ 3-րդ թագավորը։ Երկուսի դեպքում էլ՝ բնակարանային վարձակալության վճարները շուկայականից ավելի քիչ են, չնայած նրան, որ երկու արքայադուստրերն էլ ամուսնացած են, համարվում են ապահովված մարդիկ եւ ունեն գույք բրիտանական միապետության տարածքում։ Անհասկանալի է մնում այն, թե ինչու Չարլզ 3-րդն է վճարում երկու արքայադուստրերի բնակարանների համար, երբ նրանց տիրապետած գույքերը գնահատվում է մի քանի միլիոն ֆունտ ստերլինգ։