Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սքալոնին խոսել է այն մասին, թե արդյոք Լիոնել Մեսին կկարողանա մասնակցել այս տարվա ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը։
Հիշեցնենք, որ Մեսին ստացել էր մկանային վնասվածք մայիսի վերջին։ Նա Արգենտինայի ազգային հավաքականի Մունդիալի մասնակցության թիմի հայտացուցակում է։ «Լեոյի մոտ ամեն բան լավ է։ Նա թիմի հետ մարզվում է եւ դա շատ կարեւոր է։ Լրիվ կտրված չէ մարզումներից եւ ապաքինվում է։ Հնարավոր է, որ մասնակցի ընկերական հանդիպումներին եւ դուրս գա խաղադաշտ։ Ցանկացած դեպքում՝ արդեն մի փոքր նրա վիճակը լավ է ու դա հանգստացնում է»,- ասել է Սքալոնին։