Հասարակություն

Նիկոլ Փաշինյանին թուրք անվանած գորիսեցուն ձերբակալել են

Նիկոլ Փաշինյանին թուրք անվանած գորիսեցուն ձերբակալել են

Երեկ «Yerkir.am»-ի թղթակիցը Գորիսում հարցազրույց էր արել մի քաղաքացու հետ, որն իր խոսքում ասել էր, որ «Փաշինյանը թորքա․․․մեզ հետի համար»։ Լրագրողը տեսանյութում հարցնում է՝ ինչ է արել, որ այդպես եք ասում։ Նա պատասխանում է՝ «Յանի էսքան խոխոցը սպանեց, ասում ա՝ ինչ ա արել․․․էսքան ջահելներին․․․ես կորուստ չունեմ, բայց ես դրանց նման չեմ, որ ասեմ․․․ ո՞նց ա ասում՝ լրբի տղեն՝ Շուշին դժոխք ա, դժոխք քաղաք ա․․․Շուշին՝ առաջինը եղել ա, չէ՝ առաջինը Տաթեւն ա եղել՝ 4-րդ դարում, հետո՝ Շուշին՝ 7-րդ դարում․․․Ա, պատմությունից սրանք ի՞նչ են գյուդում, չեն էլ գյուդում՝ քրիստոնյան երբ ա ծնված, ըշտեղան ա ծնված, ջանին մատաղ․․․»։

Քիչ առաջ տեղեկացանք, որ տարեց գորիսեցուն այսօր առավոտյան ձերբակալել են՝ Նիկոլ Փաշինյանին «թուրք եւ լրբի տղա» անվանելու համար։

Մենք կապվեցինք ոստիկանություն, որտեղից մեզ ասացին․ «Այդ տեսանյութը դատախազությունն է ստուգում»։ Կրկնեցինք հարցը՝ մարդը ձերբակալվա՞ծ է, նույն պատասխանը ստացանք․ «Նորից եմ ասում, դատախազությունն է ստուգում, մանրամասները դատախազությունից ճշտեք»։

Ակնհայտ է, որ մարդն իր խոսքի համար ձերբակալվել է։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image