Ադրբեջանցի զինծառայող Աքրամ Սալահովը կրակել է ինքն իր վրա։
Դեպքը տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից օկուպացված Բերձորի (Լաչին) շրջանում։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով զինվորական դատախազությանը։
Ներկայում պարզվում են միջադեպի հանգամանքները։