Քաղաքականություն

Կոչ եմ անում, որ ՀՀ ղեկավարությունն ամենաբարձր մակարդակով մասնակցի Արցախի Անկախության տոնին

Կոչ եմ անում, որ ՀՀ ղեկավարությունն ամենաբարձր մակարդակով մասնակցի Արցախի Անկախության տոնին

«Հրապարակն» անդրադարձել էր այն հանգամանաքին, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով Արցախ այցեր չեն եղել և այս տպավորությունը ցրելու ու վակուումը լրացնելու համար Արցախի 1-ին դեմքերն իրենք էին Հայաստան գալիս։ Բայց Սեպտեմբերի 2-ին (1991 թվականի սեպտեմբերից 2-իը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման օրն է)այլևս հնարավոր չէր տարատեսակ ծխածածկույթներով այս պատկերը ցրել։ Ավելին՝ Արցախի «Արդարություն» կուսակցության  հայտարարության համաձայն՝ վերջին 30 տարիների ընթացքում առաջին անգամ է, երբ Արցախը իր հանրապետության հռչակման օրը նշում է առանց hայաստանյան իշխանության բարձր ղեկավարության մասնակցության: Ներկա չեն լինելու ո՛չ վարչապետը, ո՛չ ՀՀ նախագահը, ո՛չ ԱԺ նախագահ։ Նիկոլ Փաշինյանն, առհասարակ, արձակուրդում է։ 

«Հրապարակը» այս իրողության մասին հարց ուղղեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին, որն ասաց․ «Ես կասեմ իմ կոչը, հիմա կառավարությունն ինքը թող որոշի ինչ է ուզում։ Ես կոչ եմ անում իշխանություններին անպայման մասնակցել ու մասնակցել ամենաբարձր մակարդակով՝ վարչապետի, արտգործնախարարի, պաշտպանության նախարարի, սպիկերի մակարդակով մասնակցի։ Անպայման մեկնել։ Դրանով թե՛ քո սուվերենությունն ես ցույց տալիս, ուժեղացնում ես և նաև չեմ կարծում, որ մեր գլխավոր, գոնե էսօր, պարտնյորին դա էդքան էլ դուր չի գա։ Ես չեմ կարծում»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image