Մշակույթ

Պրեմիերա՝ Վահագ Ռաշի նոր երգը՝ «Կյանք»

Պրեմիերա՝ Վահագ Ռաշի նոր երգը՝ «Կյանք»

Երաժիշտ, երգիչ-երգահան Վահագ Ռաշը ներկայացրել է իր նոր ստեղծագործությունը՝ «Կյանք» վերնագրով։ Երգի հեղինակն է Սիրանուշ Անտոնյանը, գործիքավորումը կատարել է Կարեն Արզումանյանը, տեսահոլովակի հեղինակը՝ Սերժ Գաբյան։ 

«Կյանք» երգը Վահագ Ռաշի և Սիրանուշ Անտոնյանի երրորդ համագործակցությունն է։ Երաժիշտը պատմում է, որ երգը երկար ժամանակ իր մտքում պտտվում էր, մինչև հասկացան այն ճիշտ հնչողությամբ ներկայացնելու ձևը։ «Սիրանուշի երգերի մեջ միշտ կա հոգեբանական թերապիա, և այս գործն էլ բացառություն չէ», — նշում է Վահագ Ռաշը։

Նոր երգն արդեն հասանելի է Յութուբում։ Վահագ Ռաշը վստահ է, որ ստեղծագործությունը կսիրվի ոչ միայն իր լսարանի, այլև ավելի լայն շրջանակներում․ «Սա սովորական «տաշի-տուշի» երգ չէ, այն խոր խորհուրդ ունի և կարող է դառնալ կյանքի կարևոր պահերի նվագակցողը»։   

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image