Քաղաքականություն

Ինչու են Փաշինյանին հրավիրում Բաքու

Ինչու են Փաշինյանին հրավիրում Բաքու

Անցած շաբաթ գրել էինք, որ իշխանական քարոզչամեքենան, իշխանամերձ փորձագետները սկսել են շրջանառել նոյեմբերին Բաքվում կայանալիք COP-29 համաժողովին Փաշինյանի մասնակցության ու Ալիևի հետ հենց Բաքվում Խաղաղության պայմանագրի կամ նման մի փաստաթղթի ստորագրման թեզը։ Եվ ահա կիրակի օրը Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը հաստատեց, որ Ադրբեջանը Հայաստանին հրավեր է ուղարկել` մասնակցելու Բաքվում նոյեմբերին կայանալիք COP-29 գագաթնաժողովին։ 

«Հրավերն ուղարկվել է խաղաղության գործընթացի ֆոնին, որի նպատակն է վերջ դնել Բաքվի և Երևանի միջև տասնամյակներ շարունակվող հակամարտությանը», - ասել է Հաջիևը: Նույն Հաջիևը հայտնել է, որ Հայաստանին առաջարկում են մինչև խաղաղության պայմանագրի կնքումը համաձայնության գալ բարիդրացիական հարաբերությունների հիմնարար սկզբունքների շուրջ, որոնք կարող են համաձայնեցվել մինչև նոյեմբեր: 

Սա, ըստ էության, նշանակում է, որ Փաշինյանը կմեկնի Բաքու ու այնտեղ մի թղթի կտոր կստորագրի` ցույց տալու համար, թե տեղաշարժ ու արդյունք կա Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում: Իսկ իրականում դա կլինի Ալիևի գրված հերթական պահանջագիրը, որը Բաքվին ոչինչ չի պարտավորեցնի։ Ալիևը կշարունակի ձգել, այսպես կոչված, բուն խաղաղության պայմանագրի ստորագրումը և առանց որևէ պայմանագրային պարտավորության սեփական ձեռքերը կապելու, Փաշինյանին նորանոր զիջումներ կպարտադրի արդեն «բարիդրացիական հարաբերությունների հիմնարար սկզբունքների շրջանակում»։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image