Հասարակություն

Կանանց ու էրեխեքի վրա գրանատ շպրտելուց հետո, բերանները բաց հռհռում էին․ Ականատեսի վկայությունը

Կանանց ու էրեխեքի վրա գրանատ շպրտելուց հետո, բերանները բաց հռհռում էին․ Ականատեսի վկայությունը

Վրանի ուղղությամբ էին գցում շումավոյ գրանատները, որտեղ որ Սրբազանն էր կանգնած, նպատակաուղղված էին այդ ուղղությամբ գցում, որ մարդիկ փախնեն, «Հրապարակի» հետ զրույցում ասաց Արցախյան ազատամարտերի մասնակից Աշոտ Սևյանը, ով առաջին վայրկյաններից առաջին օգնություն է ցույց տվել ուժայինների կողմից հարձակման ենթարկված ցուցարարներին:

«Ժողովուրդը կանգնած էին սուս-փուս, Նիկոլի ճողոպրելու ժամանակն էր՝ նռնակները նետեցին, որ ժողովուրդը խուճապի մատնվի՝ ինքը փախնի: Գրանատը կանանց ու էրեխեքի վրա էին գցում, հետո բերանները բաց հռհռում էին, թե ինչ լավ եղավ: Համազգեստը հագած, կասկեքով իրանց լավ էին զգում մարդիկ, ոնց որ էդպես էլ պիտի լիներ»,-ասաց Սևյանը:

Ազատամարտիկը ենթադրում է, որ ամենայն հավանականությամբ որոշել են կրակել մարդկանց վրա, որ ցուցարարները փախնեն, սակայն հակառակն եղավ, ինչով էլ պայմանավորված է վիրավորների թվի շատ լինելը:

«Մարդկանց վրա շումավոյ գրանատներ էին գցում՝ ձայնային նռնակներն, որոնք ավելի վատն են, քան լուսաձայնայինները: Մարդու թև էր կտրել՝ մատները մաշկից էին կախվել,  մարդկանց բեկորային վնասվածքներով տարան հիվանդանոցներ, մենք մոտավոր հիսուն վիրավորի առաջին օգնություն ենք ցույց տվել մեր վրանում: Հիմնականում այրվածքներ ու բեկորային վիրավորումներ էին ստացել մարդիկ: Որտեղ շատ մարդ կար, այնտեղ գցեցին, ում որ մոտիկ է տրաքել, գլուշիտը հայերեն չեմ հիշում, մարդկանց ցնցումների մեջ է գցում, տեսողության, լսողության կորուստ են ունենում: Եթե մեկը ականջները փակի, բերանը փակի, կարող է ականջների թաղանթներն էլ պայթեն»,-ասաց ազատամարտիկը:

Արցախյան ազատամարտերի մասնակիցը բացատրեց, որ բեկորները թռնում են հենց ձայնային նռնակից, պայթելուց հետո այն բաժանվում է մոտ հազար կտորի ու մոտիկ կանգնած մարդկանց մոտ է հարվածում ու այրվածքներ առաջացնում:

«Կարիք չկար օգտագործելու՝ իրենք օգտագործեցին: Բոլորն էլ գիտեին, որ վեցն անց կես ինքը գնալու է, շատերն էին ժամին նայում, ու ուղիղ վեց անց կես սկսվեց էդ մասկի շոուն: Ու սկսվեց պայթելը միանգամից։ Ժողովուրդը խոսում էր, որ ոստիկանի ձեռք էլ է կտրվել, եթե նման բան է եղել, ապա կարող եմ ենթադրել, որ անզգույշ քաշել է, ժամանակից ուշ է շպրտել՝ ձեռքերի մեջ էլ պայթել է»,-ասաց վերջինս:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image