Միջազգային

Ուկրաինան Պուտինին խաղաղության առաջարկ է արել․ ուշագրավ հայտարարություն

Ուկրաինան Պուտինին խաղաղության առաջարկ է արել․ ուշագրավ հայտարարություն

Ուկրաինայի կողմից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ պատերազմը դադարեցնելու առաջարկը «իրատեսական և իրագործելի է», ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան, հաղորդում են այդ երկրի ԶԼՄ-ները։

Ըստ նրա, մարտական ​​գործողությունների դադարեցումը բխում է ոչ միայն Ուկրաինայի, այլև Ռուսաստանի ղեկավարության շահերից, քանի որ այն հնարավորություն է տալիս «խուսափել հետագա սրացումից և ներքին ճգնաժամից»։

«Պատերազմը դադարեցնելու՝ Ուկրաինայի առաջարկը Պուտինին՝ իրատեսական և իրագործելի է։ Սա նրա ռեժիմի համար հնարավորություն է խուսափելու փլուզումից», - ասել է Սիբիգան։

Ըստ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի՝ Ռուսաստանի նախագահը պետք է ընդունի ակնհայտը. Ռուսաստանը չի կարողանա ռազմական ճանապարհով հասնել իր նպատակներին Ուկրաինայի դեմ պատերազմում։

Արտգործնախարարը նաև նշել է Ուկրաինայի համար կայուն խաղաղության չորս հիմնական տարրեր՝ Միացյալ Նահանգների կողմից իրավաբանորեն պարտավորեցնող երկկողմ անվտանգության երաշխիքներ, միջազգային գործընկերների ռազմական ներկայություն Ուկրաինայի տարածքում (ցամաքային զորքեր)՝ ամերիկյան աջակցությամբ, և Ուկրաինայի լիիրավ անդամակցություն ԵՄ-ին՝ որպես անվտանգության երաշխիքների տարր, Ուկրաինայի զինված ուժերի հետագա ամրապնդում և երկարաժամկետ ռազմական օգնության փաթեթի տրամադրում՝ Ռուսաստանի հնարավոր նոր ագրեսիան զսպելու համար։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image