Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սևան-Երևան մայրուղու` քարտեզի հատվածում: Մարտունու բնակիչը` միջին տարիքի տղամարդ, Nissan X-Terra-ով կորցրել է կառավարումն ու հարվածել կամուրջի բետոնի արգելապատնեշին: Մեքենան ամբողջությամբ ջարդուփշուր է եղել, զոհ, բարեբախտաբար, չկա: Մեքենայի մեջ միայն վարորդն է եղել, որի գլուխն էր վնասվել: Տեղում օգնություն ցուցաբերեցին տարածքով անցնող մեքենաների վարորդներն ու ուղեւորները: Իսկ առաջին բուժօգնություն ցուցաբերեց մեքենաներից մեկի ուղևորներից մի կին, որը ՈՄԱ-ի անդամ է որ տիրապետում էր առաջին բուժօգնության կանոններին:
Զանգահարեցին նաև ԱԻՆ-ն ու շտապօգնությունը: Մոտ 20 րոպե անց ժամանեց ԱԻՆ-ը, իսկ մոտ 40 րոպե հետո նոր ժամանեց շտապօգնությունը: Մեզ ասացին, որ նույն պահին վերևում ևս ավտովթար էր եղել` Mitsubishi Pajero-ն դուրս էր եկել, թռել էր ճանապարհից դուրս:

