Հեռուստամեկնաբան, ՌԴ մայրաքաղաքի №71 հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը նշել է այն բնական վիտամինների աղբյուրները, որոնք առավել արդյունավետ են գործում օրգանիզմի վրա։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ին։ Մյասնիկովի խոսքով՝ բնական վիտամինները շատ ավելի օգտակար են, քան սինթետիկ եղանակով ստացվածները։ Վերջիններս օրգանիզմի կողմից յուրացվում են, բայց «այնտեղ հետք չեն թողնում»։ Բնականները, հակառակը, «խփում են ուղիղ թիրախին»։
Բժիշկը խորհուրդ է տվել ավելի շատ օգտագործել բնական վիտամիններ պարունակող մրգեր և բանջարեղեն։ Ավելի վաղ Մյասնիկովը թվարկել էր քաղցկեղ առաջացնող մթերքները։ Ոչ ճիշտ սննդակարգը, նրա խոսքով, դառնում է քաղցկեղով հիվանդացության ամեն 5-րդ դեպքի պատճառ։ Խոսքն առաջին հերթին ճարպակալում առաջացնող և արյան մեջ ինսուլինի մակարդակը բարձրացնող մթերքների մասին է։ Շաքարախտ ունեցողների մոտ չարորակ նորագոյացությունների ռիսկն ավելանում է 8 անգամ։
Մասնագետը խորհուրդ է տվել չուտել «ոչ մի սպիտակ բան». «Չուտել սպիտակ շաքար, աղ, մակարոնեղեն, սպիտակ հաց», - շեշտել է նա։
Մյասնիկովը պատմել է նաև քաղցկեղի բնութագրական մի ախտանիշի մասին, որը չարժե անտեսել ուտելիս։ Նրա խոսքով՝ դիսֆագիան՝ զգացողությունը, որ ինչ -որ բան խանգարում է սնունդը կուլ տալիս, կարող է վկայել կերակրափողի քաղցկեղի մասին։
Շուտով հիվանդի մոտ դժվարանում է նաև հեղուկի ընդունումը։