Հասարակություն

Դպրոցներ՝ մեկ եւ երկու առաջին դասարանցիներով

Դպրոցներ՝ մեկ եւ երկու առաջին դասարանցիներով

Սյունիքի Արավուս և Լոռվա Ձորագետ համայնքներում ունեն մեկ և երկու առաջին դասարանցի Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում այսօր առաջին անգամ դպրոց է գնացել շուրջ 37 հազար առաջին դասարանցի։ Նրանց թվում՝ երեխաներ Արցախից, որոնք 2020թ․ պատերազմից հետո այլևս չեն ապրում իրենց նախկին բնակավայրերում․ հադրութցի, շուշեցի երեխաներ, Ադրբեջանի վերահասկողության տակ անցած այլ շրջաններից, որոնք զրկվել են բնակավայրից եւ դարձել են տարագիր։
Սրանք այն երեխաներն են, որոնք նախկինում բնակվում էին ՀՀ ու Արցախի այն շրջաններում, որոնք նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո փոխանցվել են Ադրբեջանին։ Քաշաթաղի շրջանի նախկին վարչակազմից մեզ հայտնեցին․ «Քաշաթաղի շրջանում այս ուսումնական տարում դպրոց պետք է գնար 221 երեխա, նրանցից 205-ը գնալու են Հայաստանի Հանրապետության այն շրջաններում, որտեղ որ իրենք բնակվում են՝ մարզերում և Երևանում, 16-ը գտնվում են Արցախի Հանրապետությունում, որոնցից 6-ը՝ Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում»։

Հադրութից այս ուսումնական տարում դպրոց պետք է հաճախեր 54 երեխա։ Ինչպես նշեցին աշխատակազմից՝ կեսը Հայաստանում են, կեսը՝ Ղարաբաղում։ Զրուցեցինք նաև Սյունիքի գյուղերի համայնքապետերի հետ։ Տեղ խոշորացված համայնքի աշխատակազմի ղեկավարը հայտնեց՝ իրենք խոշորացված համայնքի 7 բնակավայրերում ունեն 8 դպրոց, որտեղ դպրոց է հաճախելու մեկակական առաջին դասարան։ «Տեղի թիվ 1 դպրոցը՝ 15 երեխա՝ մեկ դասարան, Տեղի թիվ 2՝ 12 երեխա, Արավուսում՝ 1 երեխա, (այսինքն՝ մեկ դասարան), Քարաշեն՝ 7, Խնածախ՝ 6, Բաղատուր՝ 4, Խոզնավար՝ 6։ Ընդհանուր 8 դպրոցում՝ 63 երեխա»,-ասաց Տեղի աշխատակազմի ղեկավարը։

Սյունիքի մարզի 4 բնակավայարերից կազմված Գորայք համայնքում ընդհանուր ունեն 16 առաջին դասարանցի, բուն Գորայքում՝ 6։ Լոռու մարզի Ձորագետ գյուղի համայնքապետ Արմեն Գրիգորյանի տեղակացմամբ՝ Ձորագետն ունի 2 առաջին դասարանցի, մեկ դասարան՝ 2 առաջին դասարանցի։ Լոռու մարզի 9 գյուղերից բաղկացած Օձուն համայնքում մոտ 23 երեխա կա։ Շիրակի մարզի Հոռոմ գյուղն էլ ունի 28 առաջին դասարանցի, ինչպես տեղեկացրեց գյուղապետ Աշոտ Պասկևիչյանը։ Տաթև խոշորացված համայնքի առաջին դասարանցիների ընդհանուր թիվը՝ 72 երեխա է, որից, սահմանամերձ Խոտ գյուղինը՝ 18 երեխա։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image