Քաղաքականություն

Գործուղումները միայն ՔՊ-ականների համար են

Գործուղումները միայն ՔՊ-ականների համար են

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը քաղաքական աշունը կսկսի շրջագայություններով։ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը աաշտոնական այցով սեպտեմբերի 17-19-ը  կմեկնի Բուդապեշտ (Հունգարիա)  եւ կրկին պաշտոնական այցով՝ սեպտեմբերի 25-30-ը՝ Օտտավա (Կանադա ։ Երկու այցերի ընթացքում էլ Սիմոնյանի գլխավորած մեծաթիվ պատվիրակության կազմերում բացառապես իշխանական պատգամավորներ են եւ աշխատակազմի ներկայացուցիչներ։

ԱԺ մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը մեզ փոխանցեց, որ հայ-հունգարական խմբում ընդգրկված չէ որեւէ ընդդիմադիր պատգամավոր, իսկ հայ-կանադական բարեկամական խմբում թեպետ կան ընդդիմադիրներ, սակայն ԱԺ նախագահը որոշել է ընդգրկել միայն ՔՊ-ականներին․

«Այդ որոշումը կայացվել է՝ ելնելով այդ պատգամավորների ակտիվությամբ, տվյալ խմբում ծավալած գործունեությամբ, հայ-կանադական հարաբերությունների զարգացմանն ուղղված իրենք ջանքերի համար»։

Նշենք, որ Կանադա մեկնող պատվիրակության կազմում ընդգրկված պատգամավորներն են Արման Եղոյանը, Հասմիկ Հակոբյանը, Ռուստամ Բաքոյանը, Արթուր Հովհաննիսյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Ուժերի հետաքրքիր հարաբերակցություն է հաստատվել Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Կողմերը, կար...

×
Gallery Image