Քաղաքականություն

Ժողովուրդն ինչ որոշի, այդպես էլ կլինի

Ժողովուրդն ինչ որոշի, այդպես էլ կլինի

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը մեկնաբանել է իր ղեկավարած քաղաքական ուժի գրանցումը չեղարկելու վերաբերյալ ներկայացված դիմումը՝ այն գնահատելով որպես իրենց դաշինքի նկատմամբ հերթական ոչ պատշաճ քայլ։

Անդրադառնալով ընտրությունների հնարավոր արդյունքներին և այն հարցին, թե ընդդիմությունն ինչ քայլերի կդիմի, եթե հաղթանակ տանի Նիկոլ Փաշինյանը, Կարապետյանը նշել է, որ վերջնական խոսքը պատկանում է ժողովրդին, և ցանկացած արդյունք պետք է ընդունվի ժողովրդի կամքի հիման վրա։

Քաղաքական գործիչը նաև ընդգծել է, որ կցանկանար, որպեսզի ընտրական գործընթացներից հետո երկրում ցնցումներ չլինեն։ Նրա համոզմամբ՝ ցանկացած ներքաղաքական լարվածություն կամ անկայունություն բացասաբար է անդրադառնում պետության զարգացման վրա և հետ է գցում երկրի առաջընթացը։

«Այսօր խոսքն ասում է ժողովուրդը, ժողովուրդն ինչ որոշի, այդպես էլ կլինի»,-ասաց Կարապետյանը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image