Քիչ առաջ դերասանուհի Արսինե Նավասարդյանը «Հրապարակին» պատմեց, որ իր հարազատներից մեկի անունը, ով մահացել է 25 տարի առաջ, հայտնվել է ընտրական ցուցակում: Դերասանուհին նաև հավելեց, որ իր տեգոր ընտանիքի անդամների անունները ևս կա ցուցակում, սակայն նրանք ՀՀ քաղաքացի չեն և վաղուց է, ինչ ապրում են արտերկրում.
«Ես հիմա այս շոգին, արևեին, եկել եմ հասել անձնագրային բաժին, որպեսզի պարզեմ, թե ինչպես է մահացած մարդու անունը հայտնվել ցուցակում: 25 տարի առաջ տեգորս կնոջ եղբայրը մահացել է: Նրա անունը հայտնվել է ցուցակում: Տեգորս, տեգորս կնոջ, տեգորս տղայի անունները նույնպես կան ցուցակում, սակայն նրանք վաղուց այլ երկրների քաղաքացիներ են: Մեռած մարդու անունը ի՞նչ իրավունքով եք ներառել ցուցակում: Խոսքը 169 դպրոցի ընտրական տեղամասի մասին է, - ասաց դերասանուհին: