Հակաօդային պաշտպանության համակարգը Մոսկվայի ուղղությամբ թռչող 3 ԱԹՍ է ոչնչացրել։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
«Պաշտպանության նախարարության ՀՕՊ համակարգը Մոսկվայի ուղղությամբ թռչող 3 անօդաչու թռչող սարք է խոցել։ Բեկորների ընկնելու վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները», - գրել է Սոբյանինը «Մաքս» հարթակում։