Էքսկլյուզիվ

«Հրապարակ»․ Ալեքսանդր Կոչուաբեւին մեքենայում բռնության են ենթարկել

«Հրապարակ»․ Ալեքսանդր Կոչուաբեւին մեքենայում բռնության են ենթարկել

Հոկտեմբերի 16-ին ԱԱԾ-ն Շենգավիթի դատարանի մոտից՝ «ասֆալտին փռելով» բերման էր ենթարկել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւին։ Մեզ պատմեցին, որ Կոչուբաեւին ոստիկանության այն մեքենայում, որով տեղափոխել են Քննչական կոմիտե, բռնության են ենթարկել՝ հարվածներ հասցրել։ Եւ եթե բերման ենթարկելու պրոցեսը տեսագրվել է, ապա բնականաբար, մեքենայում տեղի ունեցածի տեսագրությունը չկա, սակայն մեր աղբյուրները հաստատեցին դա:

Հայտնի փաստաբանը, հիշեցնենք, ձերբակալվել, ապա կալանավորվել է ֆեյսբուքյան գրառման համար, նա խիստ վրդովվել էր հոգեւորականների նկատմամբ քրեական հետապնդումներից եւ իր խոսքը ուղղել էր դատավորներին, դատախազններին եւ քննիչներին՝ սուր քննադատության ենթարկելով նրանց գործելաոճը, առանց հասցեականության։ Սա արդեն երկրորդ դեպքն է, որ փաստաբան է ձերբակալվում ֆեյսբուքյան գրառման համար, առաջինը Մուշեղ Շուշանյանն էր, որը կալանավորվել էր իբր թե բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար: 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image