Գերմանիան շարունակում է հանդիսանալ Եվրամիության բյուջեի հիմնական սնուցիչը։ Այս երկիրը 22 թվականին եղել է ԵՄ հիմնական դոնորը։ Իսկ ահա Լեհաստանն ամենաշատն է հատկացումներ ստացել ԵՄ բյուջեից։ Համաձայն հրապարակված տեղեկությունների, անցյալ տարի Գերմանիան 19,7 միլիարդ եվրոյով ավելի շատ է ներդում կատարել ԵՄ բյուջեում, քան ստացել է, ընդ որում, 21 թվականի համեմատ, վճարումները համաեվրոպական բյուջե նվազել են 1,7 միլիարդով։ Գերմանական տնտեսության ինստիտուտի ուսումնասիրության համաձայն, որը գործում է Քյոլնում, յուրաքանչյուր գերմանացի միջինը ԵՄ-ին տվել է 237 եվրո ավելին, քան ստացել է։ ԵՄ դոնորների շարքում առաջատար են նաեւ Իռլանդիան եւ Շվեդիան։
Ֆրանսիան մեկ շնչին բաժին ընկնող համաեվրոպական բյուջեում ներդրումների ծավալով առաջատար հնգյակում է։ Յուրաքանչյուր ֆրանսիացի 147 եվրո ավելին է տվել համաեվրոպական բյուջեին, քան ստացել է։ Ֆրանսիայի՝ 22 թվականին ստացած դոտացիաների համեմատ, վճարումները ԵՄ բյուջե գերազանցել է 10 միլիարդ եվրոյով։ Լեհաստանը համարվում է Եվրամիությունից անցյալ տարի ամենաշատ հատկացումներ ստացածը։ Վերջինիս տրամադրված ֆինանսական հատկացումները ԵՄ բյուջեին այդ երկրի կատարած վճարումները գերազանցել է 12 միլիարդ եվրոյով։ Ռումինիան եւ Հունգարիան եւս համարվում են ԵՄ բյուջեից ամենաշատ սնված երկրները։