Բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարություններ են անում ճեպազրույցներում։ Ինչո՞ւ ճեպազրույցներում։ Որովհետև դա պաշտոնական որոշում չէ, իրավական ակտ չէ․ դա հանրային ուղերձ է։ Դատարանում նման բան ասել առանց ապացույցի հնարավոր չէ։ Մնում է հանրության մոտ արժեզրկել հեղինակություն ունեցող ինստիտուտներն ու դեմքերը։
Երբ խոսվում է եկեղեցական կառույցում ծանր հանցագործությունների մասին՝ առանց քրեական գործի կամ հրապարակված իրավական ընթացակարգի, նպատակը հանրային ընկալումների ձևավորումն է։ Այդպիսի մեղադրանքը ուղղված է ոչ միայն անձանց, այլ ամբողջ ինստիտուտի բարոյական հեղինակությանը։
Դա ասվում է հանրության համար, որպեսզի հնարավոր ճնշման դեպքում հանրությունը մտածի՝ «տեղն է»։
Երբ եկեղեցական կառույցը բնութագրվում է որպես անվտանգության ռիսկ, իրավապահների ներգրավման հնարավորությունը դառնում է լեգիտիմ, և ցանկացած քայլ սկսում է ընկալվել ոչ թե որպես ճնշում, այլ որպես «կանխարգելում»։
Հենց այդ տրամաբանության մեջ է Արթուր Հովհաննիսյանի հայտարարությունը․
նրա խոսքով Կաթողիկոսը իր շուրջ հավաքված հոգևորականների հետ կարող է ներկայացնել պետական անվտանգության խնդիր․ «Կտրիճ Ներսիսյանը իր շուրջը հավաքված մի խումբ հոգևորականների հետ իրենից ներկայացնում է պետական անվտանգության խնդիր, հետևաբար եթե անհրաժեշտություն լինի, իրավապահ մարմինները պետք է լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկեն այս ուղղությամբ»։
Սա հանրության հետ հնարավոր գործողությունների նախապատրաստող լեզու է։
Իսկ երբ իշխանական պատգամավորն ավելացնում է, որ վարչապետի հայտարարությունները «չեն կարող անհիմն լինել», դա արդեն քաղաքական հաղորդագրություն է՝ ուղղված համակարգին։
Այսպիսի ձևակերպումները սովորաբար օգտագործվում են, երբ իշխանությունը փորձում է լեգիտիմացնել հնարավոր ապագա գործողությունները և նախապես ձևավորել հանրային վերաբերմունք։ Որպեսզի, եթե իրականացվեն ուժային կամ իրավական քայլեր եկեղեցու որոշ ներկայացուցիչների նկատմամբ, դրանք ընկալվեն որպես անվտանգության միջոցառում, ոչ թե քաղաքական հաշվեհարդար։
Հետևաբար հարցը պետություն - Եկեղեցի հակամարտությունը չէ։ Այն տեղափոխվում է իշխանություն- Եկեղեցի հարաբերության դաշտ։
Հասարակության առողջ արձագանքը նման իրավիճակում չներգրավվելն է էմոցիոնալ սրացման մեջ։ Հանրությունը ճանաչում է Եկեղեցին վարկաբեկող գործիքներին, և իշխանությունն իր հին գործիքները չի կարող օգտագործել նորի տեղ։ Ձեռագիրն այնքան պարզ ու կրկնված է․․․ Մի բան ակնհայտ է․ խնդիրը Եկեղեցու մեջ չէ, խնդիրը ՔՊ իշխանության մեջ է։
Այլ
Պետության անվտանգության խնդիրը ոչ թե կաթողիկոսն է, այլ ՔՊ-ն
Ամենաընթերցված
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են ա...
Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկն...
Սկսվել է զորքերի դուրսբերումը
Ռոտացիայի ժամկետի լրանալուց հետո, Միացյալ Նահանգները սկսել է Լիտվայից հազար ամերիկացի զինվորականի դո...
Հունիսի 4-ին լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...
×
❮
❯