Հռոմի «Չամպինո» օդանավակայանում կարաբիներները ձերբակալել են «Կամորա» (թարգմանաբար՝ «հրոսակախումբ») նեոպոլիտանական մաֆիայի ենթադրյալ պարագլուխ Չամպինո Մարիա Լիչարդիին: Այս մասին հաղորդում է «Lenta.ru»-ն՝ հղում անելով La Reppublica-ին։
Իտալական մաֆայի կին պարագլուխը մտադիր էր Իսպանիա մեկնել։ Հայրենիքում Լիչարդիին վերագրում են դրամաշորթության, խարդախության և այլ հանցագործությունների բազում դրվագներ։
Մարիա Լիչարդին նախկինում արդեն 8 տարվա ազատազարկման է դատապարտված եղել և 2009 թվականի դեկտեմբերին ազատ էր արձակվել բանտից։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ կորոնավիրուսի համավարակի գագաթնակետին, երբ այն հանգցրել էր մասշտաբային տնտեսական ճգնաժամի, տեղի մաֆիոզ կառույցները դրամական աջակցություն են տրամադրել փոքր ու միջին բիզնեսին։
Երկու օր առաջ էլ իսպանացի իրավապահների կողմից ձերբակալվել է իտալական մաֆիայի «Նդրանգետա» խմբավորման գլխավոր բոսս Դոմենիկո Պավիլյանիտին՝ 2 տարի փախուստի մեջ գտնվելուց հետո։ Այս մասին էլ հաղորդել է Daily Mail-ը։ Իրավապահները նրան ձերբակալել էին Մադրիդի փողոցներից մեկում։ Խուզարկությունից հետո նրա մոտ հայտնաբերվել էին պորտուգալական կեղծ փաստաղթեր, 6 բջջային հեռախոս և կանխիկ 6 հազար եվրո։
«Նդրանգետան» վերահսկում է Եվրոպայում կոկայինի առևտրի հիմնական մասը, այն համարվում է Իտալիայի ամենահզոր հանցավոր սինդիկատը և Պավիլյանիտինին ունի «բոսերի բոսս» մականունը, որը նա ստացել է
80-ական և 90-ականներին կատարված հանցագործությունների, այդ թվում՝ սպանությունների և թմրանյութերի առևտրի համար։
Մաֆիոզը առաջին անգամ Իսպանիայում ձերբակալվել է 1996-ին, իսկ 3 տարի անց արտահանձնվել Իտալիային, որտեղ դատապարտվել էր ցմահ ազատազրկման։ Բայց նրա փաստաբանները 2019-ին դատավարական նյութերում սխալներ էին հայտնաբերել և Պավիլյանիտին ազատ էր արձակվել։ Հետո երբ դատարանը վճռել էր, որ մաֆիայի պարագլխի ազատ արձակումը սխալմունք է, Իտալիայի դատախազությունը նրա կալանավորման սանկցիան էր տվել, բայց Պավիլյանիտին դիմել էր փախուստի։