ՀՀ ազգային հերոս, Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանն Արցախի կորստից, հայաթափումից, պատերազմից եւ Հայաստանի գլխին եկած արհավիրքներից հետո երբեւէ չի խոսել, չի արտահայտվել, ուստի նրան հանդիպելով Մայր Աթոռում՝ մյուռոնօրհնեքի արարողության ժամանակ, որոշեցինք մի քանի հարց ուղղել։ Չեքիջյանը հրաժարվում էր խոսել, հաջողվեց միայն մի քանի բառ «կորզել»:
- Ո՞րն է պատճառը, որ չեք ցանկանում առհասարակ խոսել։
- Ես 95 տարեկանն անցել եմ, ուրիշին գնացեք խոսեցրեք։
- Տարիքն ի՞նչ կապ ունի, բայց խոսել կարող եք, չէ՞։ Մի անգամ ինձ հետ հարցազրույցում ասացիք․ «Երբ նոր էի եկել Երեւան, պատուհաններից լսվում էր Բաքվի երաժշտությունը»։ Այդպե՞ս էր։
- Այդպես էր, դա փաստ է, անժխտելի փաստ, բայց հիմա լավ է՝ կամաց-կամաց ժողովուրդը հասկանում է, որ այդ երաժշտությունն իրենը չէ։ Բայց, ցավոք, այդ երաժշտության տեղը գրավել է ռաբիս երաժշտությունը, որը պատիվ չի բերում մեզ։
- Այս համատեքստում ուզում եմ հասկանալ՝ Դուք իրատեսական համարո՞ւմ եք, որ Բաքվի հետ հնարավոր է խաղաղ, հաշտ ապրել։
- Էդպիսի հարցեր ինձ մի տվեք, չեմ ուզում պատասխանել էդ քաղաքական հարցերին։
- Քաղաքական չէ, սոցիալական է, մարդկանց հուզող։
- Ես որտեղ էլ լինի, կապրեմ։
- Անկախ նրանից՝ դիմացի հարեւանն ադրբեջանցի է, թե հայ, կապրե՞ք։
- Հայ լինի, ավելի հաճելի կլինի։
- Բայց որ ադրբեջանցի լինի, չե՞ք նեղվի։
- Կնեղվեմ, ինչպե՞ս չեմ նեղվի։
Մանրամասն՝ տեսանյութում