Ադրբեջանն իր ստանձնած պարտավորություններին համապատասխան բոլոր ռազմագերիներին հանձնել է Հայաստանին:
Այսօր հայտարարել է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարար Անն Լինդեի հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցում:
«Ադրբեջանական պետության դիրքորոշումն այս հարցում շատ բաց պարզ է: Համաձայն [2020-ի նոյեմբերի 9/10-ի] եռակողմ հայտարարության՝ մենք հայկական կողմին փոխանցել ենք ռազմական գործողությունների ընթացքում բռնված բոլոր ռազմագերիներին ու նախքան դրանց սկսելը», - ասել է Ադրբեջանի դիվանագիտության ղեկավարը։
Բայրամովը շեշտել է, որ «Ադրբեջանը սկսեց ռազմագերիներին տեղափոխել ավելի շուտ, քան դա արեց Հայաստանը, դեռ ռազմական գործողությունների ընթացքում»:
Անդրադառնալով ներկայումս ադրբեջանական կողմում պահվող հայ զինծառայողներին՝ ԱԳ նախարարը շեշտել է, որ նրանք ռազմագերիներ չեն համարվում, քանի որ նրանք բերման չեն ենթարկվել ռազմական գործողությունների ընթացքում: «Այս մարդիկ բերման են ենթարկել ռազմական գործողությունների ավարտից ու եռակողմ հայտարարության ստորագրումից շատ ավելի ուշ, ավելի ճիշտ՝ 2020 թվականի նոյեմբերի 26-ին: Նրանք զորակոչվել են Հայաստանի Շիրակի մարզից ու տեղափոխվել Ղարաբաղ։ Կատարել են հանցագործություններ, որոնց հետևանքով ադրբեջանցի զինծառայողներ ու քաղաքացիական անձինք են զոհվել։ Նրանց առնչվող հետաքննական գործողությունները շարունակվում են», - հավելել է Բայրամովը: