Հասարակություն

«Էրեխուս վճարովի բուժումը չեք մարսելու»․ այրել են հայտնի բժշկի ավտոտնակն ու կոմերցիոն տարածքը

«Էրեխուս վճարովի բուժումը չեք մարսելու»․ այրել են հայտնի բժշկի ավտոտնակն ու կոմերցիոն տարածքը

«Էրեխուս վճարովի բուժումը չեք մարսելու»։ Սպառնալիքներ պարունակող այս գրությամբ թռուցիկները բժիշկ Մարտին Հարությունյանը հայտնաբերել է իր մորը պատկանող կոմերցիոն տարածքի բակում։ Սպառնալիքները միայն թղթի վրա չեն մնացել։ Հանցագործը դիտավորությամբ այրել է Հարությունյանների ընտանիքին պատկանող խանութի տարածքն ու ավտոտնակը։ Հանցանքը կատարելու համար չարագործն ընտրել է սիմվոլիկ, խորհրդանշական օրեր՝ հունվարի 31-ը, եւ հունվարի 6-ը։ 

«Հունվարի 1-ի լուսադեմին մեր նախկին շենքի առաջին հարկում, մայրիկիս պատկանող  խանութի տարածքն այրվել է։ Ես Ամերիկայում էի, երբ ինձ ասացին, որ շինության ներսում հրդեհ է եղել։ Հրդեհից հետո նկատել են, որ դռան առջեւ տասնյակ թռուցիկներ են նետված․ «էրեխուս վճարովի բուժումը չեք մարսելու» գրությամբ։ Մեծ քույրս է հաղորդում տվել, սակայն իրավապահները առաջին դեպքից հետո վնասի չափը գույքագրել են, եւ հետո գործը փակել, իբրեւ չի գերազանցել 300 հազար դրամը»,-պատմեց Մարտին Հարությունյանը։ 

Մտահոգված է՝ սա ոչ թե պատահականություն է, այլ միտումնավոր արված հանցագործություն։ Անձի հասցեին ուղղված սպառնալիքները փաստորեն բավարար չեն եղել, որ քննչական կոմիտեն առաջին դեպքից հետո քրեական վարույթ նախաձեռնի։ Մարտին Հարությունյանը վստահ է՝ իր մասնագիտական գործունեության հետ կապ չունեն դեպքերը, ինքը երեխաների բուժմամբ չի զբաղվում։ 

«Բացառում եմ, որ իմ աշխատանքով պայմանավորված լինի այդ այս ամենը, քանի որ ես աշխատել եմ պետական հիմնարկում, որտեղ բուժումն իրականացվում է պետպատվերով։ Քույրս Վեդիի պոլիկլինիկայի վարիչն է՝ Լուիզա Հարությունյանը, բոլորն էլ գիտեն, որ պոլիկլինիկան էլ է աշխատում պետպատվերով։ Բացառում եմ նաեւ, որ դեպքերը պայմանավորված են քրոջս աշխատանքով»,-ասաց նա՝ ընգծելով, որ ընտանեկան, տոհմական թշնամիներ չեն ունեցել։
Նախկինում տարածքը գնելու փորձեր են արվել, սակայն  բարձր գնի պատճառով՝ չի վաճառվել։ Հարությունյանը կասկածներ ունի՝ գուցե կոմերցիոն տարածքն այրել են՝ արժեզրկելո՞ւ համար։ 
«Տարածքը գնելու հետ կապված ինձ հարազատ մարդկանցից հետաքրքրվել են։ Ես կասկածներ ունեմ, որ հենց Վեդիից է հանցանքը կատարողը, մարդ, ով ցանկանում է գնել այդ տարածքները»,-ասաց նա՝ անուններ չնշելով։ 
Այս պահին միայն ավտոտնակի դեպքով կա քրեական վարույթ, Մարտին Հարությունյանը մի անգամ հարցաքննվել է։ Վարույթը շարունակվում է։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image