Էքսկլյուզիվ

«Հրապարակ». ՔՊ-ականների բողոքի նոտան ուշանում է

«Հրապարակ». ՔՊ-ականների բողոքի նոտան ուշանում է

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 17-18-ը կգործուղվի Բելառուս՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին։ Հիշեցնենք, որ ՀԱՊԿ նախագահությունն անցած տարի անցել է Բելառուսին, եւ դեռեւս տարեսկզբին հայտարարվեց, որ մայիսին արտագնա նիստ է անցկացվելու՝ քննարկվելու են խնդրահարույց հարցեր։ Ենթադրվում է, որ Հայաստանի եւ ՀԱՊԿ-ի փոխհարաբերությունները եւս քննարկման թեմա կդառնան։

Նշենք, որ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախորդ արտագնա նիստը տեղի է ունեցել հունիսի 6-ին՝ Երեւանում: Ուշագրավ է, որ ԱԺ նախագահի գլխավորած 12 հոգանոց պատվիրակությունում ընդամենը 4-ն են օրենսդիր, մյուսները աշխատակազմից են։ Բայց ՔՊ-ականները բողոքի նոտա չեն հղում աշխատակազմի նոր ղեկավար Դավիթ Առաքելյանին։ Հիշեցնենք, որ նախկինին՝ Վահան Նարիբեկյանին ազատելու պատճառներից մեկն այն էր, թե աշխատակազմից ավելի շատ մարդիկ են գործուղման մեկնում, քան պատգամավորներից։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image