Հարցազրույց

Մի օր արթնանալու ենք ու տեսնենք, որ երկրում իշխանություն չկա

Մի օր արթնանալու ենք ու տեսնենք, որ երկրում իշխանություն չկա

Hraparak.am-ը զրուցել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հետ։

- «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի՝ մանդատը վայր դնելու և իր թիմով նոր պայքար սկսելու հետ կապված Ձեր վերաբերմունքն ու դիրքորոշումն ինչպիսին է։

-  Ես հարգում եմ Արթուր Վանեցյանին։ Ափոսում եմ, որ ցած դրեց մանդատը, սակայն և հարգում եմ իր որոշումը։ Դա իր իրավունքն է, և այդ իրավունքը ինքը վաստակել է։ Ամեն մի քայլ, որն ուղղված կլինի երկիրն այս չարիքից ազատելուն, ես կողջունեմ։

- Խոսվում է այն մասին, որ խորհրդարանական ընդդիմությունը իմպիչմենտի՝ անվստահության գործընթաց է ուզում իրականացնել։

- Ես չեմ կարծում, որ գործը իմպիչմենտին կհասնի։ Ներքին զգացողություն ունեմ, որ մի օր արթնանալու ենք ու տեսնենք, որ երկրում իշխանություն չկա։ Անկեղծ եմ ասում՝ ամեն ինչ դրան է տանում։ Նամանավանդ, Ջհանգիրյանի հետ կապված սկանդալը, հուշում է, որ այս վարչախումբը այլևս չկա՝ ամբողջովին բարոյազրկված ու կազմաքանդված վիճակում է գտնվում։ Պարզվում է՝ գողական տերմիններն են մեկնաբանում, այ այդ օրն ենք ընկել։ Դրա համար կարծում եմ, որ իմպիչմենտին չենք հասնի։

- Պայքարի ի՞նչ ծրագրեր ունի «Հայաստան» խմբակցությունը։

- Եթե կարճաժամկետ նկատի ունեք, այդ հանձնախմբերն ենք ձևավորում։ Այսօր էլ պատրաստվում ենք հանրահավաքի։ Անում ենք այն, ինչ-որ պիտի անենք, ինչ-որ կարողանում ենք անել, այն, ինչ էլ չենք կարողանում անել՝ էլի պիտի անենք, որ այս վիճակից դուրս գանք։ Հակիրճ կխոսեմ, ավելորդ բառեր չասեմ, չկրկնվեմ։

- Ջո Բայդենը  որոշել է շրջանցել 907 բանաձևի սահմանափակումները և ռազմական օգնություն տրամադրել ցեղասպան, ավտորիտար Ադրբեջանին։ Ուր մնաց Բայդենի սիրած «ժողովրդավարությունը»։

- Բայդենին ես մարդկայնորեն առողջություն եմ մաղթում, որովհետև ես իրոք անհանգստացած եմ իր առողջությամբ։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image