Մոսկվան ակնկալում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերին կայանալիք՝ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը և ԵԱՏՄ գագաթնաժողովին, մանավանդ, որ այդ կառույցներից երկրորդի նախագահությունն անցնում է Հայաստանին։
Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Կարծում եմ, որ (Հայաստանի ներկայացուցիչները - խմբ.) կգան Սանկտ Պետերբուրգ։ Այնտեղ տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումն և ԵԱՏՄ-ի պաշտոնական հանդիպումը:
Ի դեպ, այդ նստաշրջանում մեզնից հետո նախագահությունն անցնելու է Հայաստանին, ուստի կարծում եմ, որ Փաշինյանը կգա Վլադիմիր Պուտինից էստաֆետն ընդունելու համար»,- ասել Ուշակովը։