Միջազգային

ԵՄ-ի 50 մլն եվրոյի աջակցությունը ոչինչ չի լուծի Հայաստանի համար․ Օվերչուկ

ԵՄ-ի 50 մլն եվրոյի աջակցությունը ոչինչ չի լուծի Հայաստանի համար․ Օվերչուկ

Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվող մոտ 50 միլիոն եվրոյի ֆինանսական օգնությունը «բացարձակապես ոչինչ չի լուծի այս երկրի տնտեսական աջակցության առումով», - հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Սա բացարձակապես ոչինչ չի լուծում։ Սա գումարը չէ։ Մեր առևտրի ծավալները (Հայաստանի հետ) բոլորովին տարբեր են. ես նույնիսկ չեմ ուզում մեկնաբանել դա», - ասել է Օվերչուկը։

Երեկ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է Հայաստանի համար ավելի քան 50 միլիոն եվրոյի անհապաղ օգնության փաթեթի պատրաստման մասին՝ Ռուսաստանի կողմից հայկական գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման վրա սահմանված սահմանափակումների ֆոնին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image