ԱՄՆ ֆեդերալ ոլորտային ծառայությունները պարզել են, որ այսբերգ սալաթը, որը մատակարարվում է Մեքսիկայից, պատճառ է դարձել ծավալուն աղիքային ինֆեկցիայի բռնկման՝ ԱՄՆ տարածքում։ Բնակչությանը խորհուրդ է տրվում զերծ մնալ այդ մթերքի օգտագործումից, որը մատուցվում է Taco Bell ցանցում՝ Քենթուկի, Ինդիանա, Միչիգան, Օհայու եւ Արեւմտյան Վիրջինիա նահանգներում։ Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։
Ցիկլոսպորոզի՝ աղեստամոքսային տրակտի հիվանդության այդ տեսակը առաջանում է «ցիկլոսպորա» պարազիտի պատճառով։ Հիվանդության բռնկումներ հայտնաբերվել են երեսուն նահանգներում։ Ոլորտային մարմինները սկսել են ստուգումներ։ Taco Bell ցանցն էլ հայտարարել է, որ այլ մատակարարից է սկսել այդ մթերքն ստանալ։