Հասարակություն

Ինչ պատրվակով են Արա Աբրահամյանի մուտքն արգելում

Ինչ պատրվակով են Արա Աբրահամյանի մուտքն արգելում

Գրել էինք քիչ առաջ, որ Արա Աբրահամյանը Մոսկվա-Երեւան ինքնաթիռով ժամանել է Հայաստան` նրան պահել են օդանավակայանում եւ չեն թողնում երկիր մուտք գործել: Մենք կապվեցինք Արա Աբրահամյանի օգնական Լուսիկ Ղուկասյանի հետ։ Նա հաստատեց տեղեկությունն, ասելով․ «Այսօր նա Մոսկվայից ժամանել է Երևան։ Նա այստեղ է հրավիրել տարբեր երկրներից խոշոր ձեռնարկատերերի, ԱՄՆ-ից հյուրեր ունենք, Ռուսաստանից տարբեր գործիչներ։ Նրանք բոլորն արդեն մտել են Հայաստան, իսկ Արա Աբրահամյանի մուտքն այս պահին արգելում են, նա գտնվում է օդանավակայանում։ Ֆորմալ առիթը անձնագրային ստուգումն է, այլ բացատրություններ չեն տալիս»։

Լուսիկ Ղուկասյանը նաև հայտնեց, որ ինքը եւս ժամանել է Երևան եւ այս պահին ուղեկցում է պատվիրակությանը։ Հարցին, թե որն է այցի նպատակը, պատասխանեց․ «Նպատակը նախագծերն են, որոնք բերելու են Հայաստանի բարգավաճմանը»։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image