Լեհաստանի ներքին գործերի նախարարությունը որոշել է զենք կրելու արգելք մտցնել՝ կապված ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանրապետություն սպասվելիք այցի հետ։
Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Վարշավայի ոստիկանության ներկայացուցիչ Սիլվեստր Մարչակը։
«Փետրվարի 20-ից փետրվարի 22-ն ընկած ժամանակահատվածում արգելվում է զենք կրել, այդ թվում նրանց, որոնք նման իրավունք ունեն»,- ասել է նա։
Մարչակն ընդգծել է, որ «այդ որոշումը պայմանավորված է անվտանգության հետ»։
Բացի այդ, նրա խոսքով, Բայդենի այցի հետ կապված՝ Լեհաստանի ոստիկանության գլխավոր հրամանատարը որոշել է լրացուցիչ իրավապահ ուժեր ուղարկել Վարշավա։ Ինչպես նախազգուշացրել է մամուլի քարտուղարը, Լեհաստանի մայրաքաղաքի բնակիչները պետք է պատրաստվեն այն դժվարություններին, որոնք կարող են առաջանալ ամերիկացի առաջնորդի՝ քաղաքում տեղաշարժերի պատճառով։
Ըստ լեհական կողմի՝ Բայդենը Վարշավայի օդանավակայան կժամանի փետրվարի 21-ի առավոտյան։ Օդանավակայանից նա կմեկնի Մարիոթ հյուրանոց, որտեղ սովորաբար իջևանում են ամերիկացի առաջնորդները Վարշավա այցելելիս։
Նախագահական ավտոշարասյան բոլոր տեղաշարժերի համար նախատեսվում է փակել փողոցները։