Միջազգային

Մարտերը վերսկսվել են․ պատերազմի նոր փո՞ւլ

Մարտերը վերսկսվել են․ պատերազմի նոր փո՞ւլ

Խաթամ ​​ալ-Անբիայի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակ է բոլոր նավերի համար, այդ թվում՝ նավթատարների և առևտրային նավերի։ Հրամանատարությունը զգուշացրել է, որ նեղուցով անցնելու փորձ կատարող ցանկացած նավ կենթարկվի թիրախի, հայտնում են իրանական ԶԼՄ-ները։

Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ Միացյալ նահանգների զինված ուժերը «ինքնապաշտպանության նպատակով» նոր հարվածներ են հասցրել Իրանի ներսում գտնվող թիրախներին։ Mehr լրատվական գործակալության և Press TV-ի տվյալներով՝ պայթյուններ են տեղի ունեցել երկրի առնվազն վեց շրջաններում։

Պարսից ծոցի տարածաշրջանում գրանցվել են բախումներ իրանական և ամերիկյան ուժերի միջև, ինչպես նաև երկրի հարավում և արևմուտքում՝ հակաօդային պաշտպանության ակտիվություն։ Պայթյուններ են գրանցվել Սիրիկում, Մինաբում, Բանդար Աբբասում, Հորմուզի նեղուցի մոտ գտնվող Քեշմ կղզում, ինչպես նաև Գորգանում, Ֆարս նահանգում և Էսալուեում։ Հզոր պայթյուններ են լսվել Քեշմ և Հենգամ կղզիներում։

Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image