Երևանի նախկին քաղաքապետ, հումորիստ և դերասան Հակ Մարությանն այսօր իր ֆեյսբուքյան էջում ներկայացրեց իր մոնո-ներկայացման անոնսը, որը, ինչպես հասկացանք անոնսից, քաղաքական սատիրայի ժանրում է լինելու։ Ներկայացումը կոչվում է «Քաղաքապետը»։ Այն տեղի է ունենալու Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Տոմսերը կարելի է ձեռք բերել Тomsarkgh.am կայքից։ Սակայն ընդամենը րոպեներ անց մուտք գործելով կայք՝ պարզեցինք, որ կայքը «կախել է»՝ չի բացում։ Չէր բացում նաև Toms.am կայքի Սունդուկյանի անվան թատրոնի բաժինը։
Ինչպես հասկացանք՝ Հայկոյի ներկայացման անոնսը հրապարակելուց հետո մարդիկ ուղղակի գրոհել են այդ կայքերը, որ ներկայացման տոմս ձեռք բերեն, դրա համար էլ սերվերները չեն դիմացել։ Tomsarkgh.am-ից նույնպես հաստատեցին, որ տեխնիկական խնդիր է առաջացել՝ պայմանավորված ներկայամցման նկատմամբ մեծ հետաքրքրությամբ։