Քաղաքականություն

«Միասնության թևեր»-ը ակցիա է անում․ ինչ փաստաթուղթ են փոխանցում կառավարությանը

«Միասնության թևեր»-ը ակցիա է անում․ ինչ փաստաթուղթ են փոխանցում կառավարությանը

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամները այսօր՝ մարտի 12-ին, ակցիա են անցկացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց։

Նախաձեռնության անդամները Կառավարությանը փոխանցում են հիմնավորված փաստաթուղթ, որը վերաբերում է ՀՀ ինքնիշխան տարածքում 2025 թվականին Ադրբեջանի կողմից իրականացված նոր ներխուժումներին, դիրքային բարելավումներին և ամրացման աշխատանքներին։ Փաստաթուղթը ներառում է նաև կոորդինատային տվյալներ։

Մարտի 10-ին նախաձեռնության անդամները նույնաբովանդակ փաստաթուղթ են փոխանցել նաև ՊՆ-ին:

Օրեր առաջ «Միասնության թևեր»-ի հրավիրած ասուլիսին այս մասով բացահայտումներ էր արել նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, բացահայտումներ, որոնք բուռն, բացասական արձագանքներ էին ստացել իշխանական թևում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image